Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պուտինը հստակ «մեսիջներ» է հղում

Պուտինը հստակ «մեսիջներ» է հղում
22.09.2013 | 13:44

Երեկ ԶԼՄ-ներում Հայաստանի անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձներից տարբեր պետությունների ղեկավարների շարքում առաջինը նշվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը: Իսկ Պուտինի շնորհավորանքը ոչ այնքան շնորհավորանք է, որքան՝ հստակ ուղերձ, որ Հայաստանը պետք է միանա Մաքսային միությանը: Նա իր ուղերձում Սերժ Սարգսյանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցը գնահատել է արդյունավետ՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից: Այնուհետև նա նշել է կառուցողական փոխգործակցության մասին՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում՝ համարելով, որ դա համապատասխանում է եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ